Զելենսկին կորուստների նոր թիվ է հրապարակել
Զելենսկին կորուստների նոր թիվ է հրապարակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ հրադադարը, առանց կորցրած տարածքների վերադարձի, միայն կերկարաձգի պատերազմը։
Wall Street Journal -ի հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ հրադադարը Ռոսաստանին թույլ կտա պահպանել ուկրաինական տարածքները՝ հնարավորություն տալով Մոսկվային լրացնել պահեստները և վերազինվել հաջորդ փուլի համար:
Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները ռազմաճակատում այս ամիս զգալիորեն նվազել են մայիս և հունիս ամիսների համեմատ։
Նրա խոսքով, այժմ Ուկրաինան ամեն օր կորցնում է 30 զոհված և շուրջ 250 վիրավոր, մայիս և հունիս ամիսներին կորուստները կազմում էին օրական 100-ից 200 զինվոր։
Զելենսկին նշել է, որ դա կապված է Ուկրաինային արևմտյան ավելի հզոր զենքի մատակարարման հետ, քանի որ եթե նախկինում զավթիչները օրական 12000 արկ էին արձակում ուկրաինական 1-2 հազար արկի դեմ, ապա այժմ Ուկրաինան կարող է օրական մոտ 6000 արկ արձակել։