Զելենսկին՝ Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին
Զելենսկին՝ Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի դեպքում Ուկրաինայում ռազմական դրություն կմտցվի, փոխանցում է «112 Украина»-ն:
«Հավատում ենք, որ Ուկրաինայի դեմ հզոր պատերազմ չի լինի և Ռուսաստանի Դաշնության կողմից չի լինի լայն էսկալացիա: Եթե դա տեղի ունենա, ապա ռազմական դրություն կմտցվի»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նաև, որ Կիևը դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը, փոխանցում է Радио Sputnik-ը: