Մամուլ

Զբոսաշրջային ավտոբուս է վթարի ենթարկվել. 15 մարդ տուժել է

Ալանիայում (Թուրքիա) զբոսաշրջային ավտոբուսը միկրոավտոբուսի է բախվել, 15 մարդ տուժել է։ Հայտնում է IHA գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Կոնակլի շրջանում։

«Նախնական գնահատականներով՝ 15 մարդ է տուժել, նրանցից երկուսը ծանր վիճակում են», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։