Զաքիր Հասանովը հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք
Զաքիր Հասանովը հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք
Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակի հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրների մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զաքիր Հասանովը հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քարվաճառի և Բերձորի ուղղությամբ «ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում»։
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մանրամասն վերլուծվել է նաև սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում օպերատիվ իրավիճակը։