Զարուհի Փոստանջյանի դուստրը դատարանում հաղթեց Նիկոլ Փաշինյանին
Զարուհի Փոստանջյանի դուստրը դատարանում հաղթեց Նիկոլ Փաշինյանին
Այս մասին հայտնում են «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից:
Հայտնում ենք Ձեզ, որ երեկ՝ 2021 թվականի մարտի 18-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր՝ Արգիշտի Ղազարյանի և դատավորներ՝ Արթուր Ծատուրյանի, Ալեքսանդրա Հարությունյանի, Ռուզաննա Ազրոյանի, Արծրուն Միրզոյանի, հրավիրելով դռնբաց դատական նիստ, քննելով փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստր՝ Գրետա Դրամփյանի 27.07.2020թ.-ի դիմումը, որոշում է կայացրել ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության 21.05.2020 թվականի թիվ 826-Ն որոշմամբ հաստատված` «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների» 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված ծրագրի)» կարգի 58-րդ և 59-րդ կետերը և նույն որոշմամաբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) 2021-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների» ցանկի 23-րդ կետի ընդունելության մրցութային քննություններին վերաբերյալ դրույթները:
Ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության 21.052020 թ.-ի թիվ 826-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատաությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների» ցանկի 23-րդ կետի ընդունելության մրցութային քննություններին վերաբերող դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ կառավարության 21.05.2020 թ.-ի թիվ 826-Ն որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների» 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի)» կարգի 3-րդ կետը՝ նույն որոշմամբ հաստատված Ցանկի 23-րդ կետի ընդունելության մրցութային քննություններին վերաբերող մասով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սույն որոշմամբ սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը:
Հարկ է նշել, որ 18-ամյա Գրետա Դրամփյանը դատական հայցի միջոցով կարողացավ պաշտպանել իր և շուրջ 1000 դիմորդների իրավունքները, դեմ գնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ապօրինի որոշումներին: