«Պաշտում եմ որպես ընկեր ու համարում եմ հազվագյուտ արտիստ». Հովհաննես Ազոյանը՝ Արսեն Գրիգորյանի մասին
Հովհաննես Ազոյանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում սատարում է Կամիլին: Դերասանն իր ֆեյսբուքյան էջում թեմայի շուրջ գրառում է կատարել՝ հաղթանակ մաղթելով ընկերոջը:
«Ինձ երբեք չի հետաքրքրել «Եվրատեսիլը», քանի որ իմ երաժշտական ճաշակն այլ է… Բայց այս տարի հավակնում է մասնակցել իմ ընկերը՝ Արսեն Գրիգորյանը, ում հետ մեծ ճանապարհ եմ անցել ու անցնում, և ում պաշտում եմ որպես ընկեր ու համարում եմ հազվագյուտ արտիստ: Նա ներկայացնելու է Կամիլի կերպարը, և ինձ՝ որպես մտերիմ, զարմացնում է, թե ինչպես է նա, բիրտ տղամարդկային տեսակ լինելով հանդերձ, վերածվում մոդայի ետեւից վազող, քաղքենի մի կնոջ: Ես կարծում եմ՝ այդ զվարճալի երգը, որ նա ներկայացնում է, կզարմացնի եվրոպացիներին, որոնք սպասում են Հայաստանից ողբանվագ տառապանք: Վերջապես մենք կներկայանանք որպես հումոր ունեցող և ուրախ ազգ … Ու այդ դեպքում մենք կպոկվենք մեր տաղտկալի հարևաններից: Ես հավատում եմ այդ հաջողությանը: Արսեն, ես քեզ հետ եմ», – գրել է Հովհաննեսը: