Աշխարհ

Զանգվածային ցույցեր Կանադայում. վարչապետ Թրյուդոն հեռացել է նստավայրից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը լքել են Օտտավայի իրենց նստավայրն անվտանգության նկատառումներից ելնելով կորոնավիրուսային: Պատճառը քաղաքում բռնկվածցույցերն են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ:

Թե ուր է գնացել Թրյուդոն, չի հաղորդվում: Նրա նստավայրը գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ՝ Ռիդո Հոլում։ Հունվարի 29-ին Կանադայում բողոքի ակցիաներ են սկսվել COVID-19-ի հետ կապված սահմանափակումների դեմ։

CBC-ի տվյալներով՝ մոտ 1000 բեռնատարի վարորդ և այլ ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի բլրի վրա: Բողոքի ակցիան խաղաղ է անցել, ըստ Օտտավայի ոստիկանական ծառայության ներկայացուցչի, ցուցարարներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, հայտնում է РБК-ն։

kanada cuyc

Ակցիան կշարունակվի նաև կիրակի օրը։ Իշխանությունների գնահատմամբ՝ դրան կմասնակցի մինչև 10 հազար մարդ։ Միաժամանակ որոշ ցուցարարներ հայտարարել են, որ չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, կամ Թրյուդոն չի լքել իր պաշտոնը։

Բեռնատարները ծրագրում են մնալ Օտտավայի կենտրոնում՝ խորհրդարանի բլրի մոտ մինչև առնվազն երկուշաբթի:

Կիսվել