Զանգել է ոստիկանություն և հայհոյել ՀՀ վարչապետին ու քաղաքական գործիչներին
Զանգել է ոստիկանություն և հայհոյել ՀՀ վարչապետին ու քաղաքական գործիչներին
«Առավոտի» տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին ոստիկաններին է զանգահարել 38-ամյա Փայլակ Ս.-ն եւ ասել, որ ինքը սեռական բնույթի հայհոյանքներ է հայտնում ՀՀ վարչապետի և այլ քաղաքական գործիչներին, անպատվում է ոստիկանության աշխատակիցներին:
Փայլակ Ս-ին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ նա տվել է բացատրություն, ու հետո բաց է թողնվել: