«Զանգեզուրի միջանցքը» կփոխի տարածաշրջանի ճակատագիրը․ թուրք նախարար
Զենգեզուրի ապագա միջանցքի ռազմավարական երթուղին, շինարարության ավարտից հետո, կդառնա թյուրքական աշխարհ, թյուրքական հանրապետություններ և Հեռավոր Արևելք տանող ամենակարճ ճանապարհը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«30-ամյա կանխատեսմամբ՝ նախագիծը 147.6 միլիարդ թուրքական լիրայի շահույթ կապահովի, իսկ բեռնաշրջանառությունը կկազմի 15 միլիոն տոննա։
Մենք դիտարկում ենք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գիծը ոչ միայն որպես տրանսպորտային գիծ, այլև որպես ռազմավարական ներդրում, որը կփոխի տարածաշրջանի ճակատագիրը։
Այս գիծը կամրապնդի Միջին միջանցքը և մեր երկիրը կդարձնի միջազգային առևտրի ավելի կարևոր հանգույց», – նշել է Ուրալօղլուն։