Զախարովան անդրադարձել է Հայաստանի մասին Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությանը
Զախարովան անդրադարձել է Հայաստանի մասին Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ:
Ըստ նրա, Լուկաշենկոն խոսել է անվտանգության և տնտեսության ոլորտում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին, Միութենական պետություն ստեղծելու մասին խոսք չի եղել։
«Նման հատված հարցազրույցում չկա, նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է անվտանգության և տնտեսության ոլորտում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին», – ասել է Զախարովան։
Միևնույն ժամանակ Զախարովան պարզաբանել է, որ Միութենական պետությունը փակ կառույց չէ և նախատեսում է այլ պետությունների, մասնակիցների` դրան միանալու հնարավորություն։