Զախարովան՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չթույլատրելու մասին
Զախարովան՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չթույլատրելու մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրատվամիջոցների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մուտքի արգելքին, ասել է.
«Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այդ այցը նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։
Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը»:
Զախարովայի հետ հարցազրույցը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: