Մամուլ

Երևի գեղեցիկ եմ, հետաքրքիր եմ, այսպիսի դեմքերի պակաս կա. «Կյանք ու կռիվ»-ն ու Սամվել Թադևոսյանն արժանացան պետական մրցանակի

Այսօր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երկու մասից բաղկացած «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի համար պետական մրցանակի արժանացան` ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Ղազարյանը, բեմադրող օպերատոր Վահագն Հակոբյանն ու դերասան Սամվել Թադևոսյանը:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սամվել Թադևոսյանը նկատեց՝ կինոոլորտում խնդիրների ու բացթողումների են հանգեցնում դիլետանտությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը, անլուրջ մոտեցումն ու թերի ֆինանսավորումը: Իսկ իրենց ֆիլմի հաջողության գաղտնիքն առաջին հերթին անկեղծ արված աշխատանքն ու պրոֆեսիոնալ մոտեցումն է:

Նյութի աղբյուրը՝ aysor.am

Կիսվել