Մամուլ

««Երևան սիթի»-ում տեղի էր ունենում հայոց արյունալի ճակատամարտերից մեկը». Վարդան Հարությունյան

««Երևան սիթի»-ում տեղի էր ունենում հայոց արյունալի ճակատամարտերից մեկը». Վարդան Հարությունյան

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Նոր տարի չեմ անելու». «Երևան սիթի» կոչվող վայրում, տեղի էր ունենում հայոց արյունալի ճակատամարտերից մեկը։ Բոլորը կային՝ հարբած պարսիկներ, վախեցած հնդիկներ, Վասպուրականները, Երվանդունիները, Մամիկոնյանների ամբողջ ցեղը՝ բացի Սամվելից։

Հինգ րոպե հետո եկավ Սամվելը, իր շքեղ երկաթե նժույգով՝ Բենթլիով…. Շլե-փլե հագնված, սպիտակ մայկեն կարմիր սվիտերի տակից դուրս ընկած, սվիտերի հետնամասը շալվարի մեջ խրճկած, բանտիկ ժպիտը դեմքին մտավ պատերազմի մեջ…

yerevan city 1

Սպասքի բաժնում, հավատարիմ հաճախորդների համար ափսեներ էին զեղչվել։ Պատերազմ էր….. մեկը գոռում էր թոռնիկիս նվեր եմ առնում, գոնե վեց հատ տվեք ինձ, մի կին, որն էդ ժխոռի մեջ հավանաբար լավ չէր հասկացել, ասեց՝ բա մարդ պոռնիկի համար աման կառնի՞, գնա ծաղիկ առ…

Լավաշի բաժնից հազիվ մազապուրծ եղած, փախա տուն։ Պատերազմ է՝ Արծրունը երեկոյան կասի, որ դիրքերն են տակտիկական նահանջով թողնվել, իսկ պատերազմի ավարտին դեռ երկու օր կա»:

Կիսվել