Մամուլ

Երևան-Նիժնի Նովգորոդ թռչող օդանավը մոտ 2 ժամ է, ինչ պտտվում է ՀՀ տարածքում

Երևանից Նիժնի Նովգորոդ թռչող օդանավը «Զվարթնոցից» օդ է բարձրացել, սակայն շուրջ մեկ ժամ պտտվել է Հայաստանի երկնքում և հետ է վերադարձել:

Թռիչքն իրականացրել է «Շիրակ ավիա» ընկերությունը, որտեղից News.am-ին ասացին, որ օդանավը հետ է վերադառնում, այս պահին վայրէջք է կատարում, մեկ այլ օդանավ կիրականացնի թռիչքը:

Իսկ թե որն է պատճառը, ինչ խնդիր է առաջացել, որ օդանավը մեկ ժամից ավելի պտտվել է Հայաստանի երկնքում ու հետ վերադարձել, ընկերությունից ասացին, որ խնդիրը փքման համակարգի հետ է կապված.

«Դա լուրջ խնդիր չէ։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում»:

Կիսվեք էջում