Մամուլ

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում։

Երկուշաբթի կեսօրին «Աերոֆլոտ»-ը Երևանից Մոսկվա չվերթն իրականացրել է Աստրախանից, որտեղ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել, քանի որ մի ուղևոր վատացել է։

Ուղևորին հանձնել են բժիշկներին, իսկ մնացած ուղևորները 11 ժամ սպասելուց հետո շարունակել են թռիչքը։

Կիսվել