«Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները չեն պատկանում Գագիկ Խաչատրյանին․ փաստաբանական խումբ
«Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները չեն պատկանում Գագիկ Խաչատրյանին․ փաստաբանական խումբ
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել «ժամանակ» թերթի այսօրվա հրապարակած հոդվածի վերաբերյալ։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։
Հայտարարությունում նրանք հայտնել են, որ ս.թ. հունվարի 17-ին «Ժամանակ» թերթում հրապարակվել է «Պետության հաշվին» վերտառությամբ հոդված, որտեղ զրպարտչական տեղեկություններ են տարածվել առ այն, թե «Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Խաչատրյանին և վերջիններս ձեռք ենք բերվել պետական միջոցներով։
Փաստաբանական խումբը փաստում է, որ հոդվածն ամբողջությամբ զրպարտություն է, որը կառուցված է կեղծ և անհիման տեղեկությունների հիման վրա։