Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Փաշինյանի հետ
Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Փաշինյանի հետ
Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար:
«Եվրանեսթի» երկրների պատվիրակությունների կազմում ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ադրբեջանա-հայկական հարաբերությունները, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ` АПА -ին ասել է ադրբեջանական պատվիրակության անդամ Թաիր Միրկիշիլին, գրում է Սպուտնիկ Ադրբեջանը։
«Ես ասացի, որ առաջին անգամ եմ Երևանում, և որ ադրբեջանական պատվիրակության այցը պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության նկատմամբ մեր երկրի բարի կամքի ևս մեկ ցուցիչ։ Ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում»,- ասել է Միրկիշիլին։
Հիշեցնենք, որ Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն են Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը, ևս մեկ անձ նրանց ուղեկցում է։
Տեսանյութը ստորև