Մամուլ

Երևան-Գյումրի «մահաբեր» անունը ստացած հատվածում՝ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ դին դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում, ժողովրդի կողմից «մահաբեր» ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և  կողաշրջվել»:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 19 հրշեջ-փրկարարկան ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

bernatar gyumti

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նիկոլայ Նահապետյան ու կրտսեր պարեկ Գաբրիել Գաբրիելյանը։Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Գարիկ Մանուկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Թալինի  բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Իսկանդարյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչութույունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

bernatar

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։

Նված հատվածում հաճախակի են տեղի ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում մարդատար գազելների մասնակցությամբ, այդ թվում ողբերգական, սակայն մի քանի տարի է նոր Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհի այս հատվածի շահագործման վերջը չի երևում։

Կիսվել