Մամուլ

Երևան-Գյումրի ճանապարհին վթարի է ենթարկվել հայտնի բլոգերը

Այսօր՝ ապրիլի 14-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա-Մարալիկ հատվածում ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով «Mercedes»-ով ավտովթարի է ենթարկվել հայտնի բլոգեր, գյումրեցի Գևորգ Կարապետյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհից չհեռացված ձյունն ու մերկասառույցը ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Ավտոմեքենան Գ. Կարապետյանը ավտոքարշակով տեղափոխել է անվտանգ վայր: Սա էլ նշված ճանապարհը սպասարկող ճանշինի «նվերը»` գյումրեցի հայտնի ու սիրված բլոգերին:

gevorg karapetyan