ՄամուլՏեսանյութ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։

«Կոկա-կոլա» ընկերությանը պատկանող բեռնատարի առջևի աջ կողմի անիվի վնասման պատճառով մեքենան ամբողջությամբ փակել է դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածը։ Խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարները այդտեղ անելիք չունեն։

«Կոկա-կոլա» ընկերությունը պետք է իր, ժողովրդի լեզվով ասած ավտոարհեստավորներին «գործուղի» դեպքի վայր, որպեսզի անվադողը փոխեն ու ավտոմեքենան հնարավոր լինի տեղաշարժել։

Տեղում լարված են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Կոտայքի պարեկներին օգնության են հասել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղաս Խաչատրյանի և նույն գումարտակի ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Մի քանի վարորդներ երթևեկությունը վերածել էին «աջափսանդալի», երթևեկում էին հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծելով դեպի Երևան ընթացող վարորդների համար։

Մի քանի վարորդների պարեկները ենթարկեցին վարչական պատասխանատվության, որից հետո հանդիպակաց երթևեկությունը դադարեցվեց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ վարորդներ, իբրև հողի սեփականատերեր «իրար միս էին ուտում»։

Կիսվել