Մամուլ

Երևանում «MG» սուպերմարկետի մոտ 55-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նա մահացել է

Երևանում «MG» սուպերմարկետի մոտ 55-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նա մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ Չարենցի 10 հասցեի մոտ մի տղամարդ «MG» սուպերմարկետի մոտ իրեն վատ է զգում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի և վաշտի հրամանատարները, ինչպես նաև նույն վաշտի ավագ պարեկ դավիթ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Վոլոդյա Մեսրոպյանը 1-ին բուժօգնությունն են ցուցաբերում այդ տղամարդուն, ով դեռ կենդանության նշաններ էր ցույց տալիս, ապա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարաման կենտրոնից տեղեկությունը փոխանցում են Երևանի 1-03  շտապօգնություն, որտեղից ժամանում է բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նույնպես փորձում են 1-ին բուժօգնությունը ցուցաբերեն, սակայն արձանագրում են տղամարդու մահը։ 

txamard mah mg

Պարեկները սահմանազատում են տարածքը։ Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ 

Ահազանգով ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 55-ամյա Հենրիկ Մ․-ն է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ նկատել են, թե ինչպես է տղամարդու ինքնազագցոությունը վատացել, որից հետո նրան են մոտեցել պարեկներն ու երիտասարդ մի քաղաքացի, ովքեր փորձել են գնություն ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնությունն արձանագրել է նրա մահը։

Մինչ այդ էլ նա գնումներ էր կատարել նշված սուերմարկետից։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել