Երևանում Kia-ով վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երևանում Kia-ով վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։30-ի սահմաններում Kia մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա թիվ 11/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև քաղաքացիների ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնություն են ցուցաբերել վարերթի ենթարկվածին, իսկ հետո շտապօգնությունը վիրավորին տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։