Մամուլ

Երևանում «Gazel»-ը` Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 13:40-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ եկեղեցու դիմաց՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի:

Բժիշկները վիրավորներին մինչև Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելոը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ում ինքնազգացությունը վարելիս վատացել էր, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

komitas vraert

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կիսվեք էջում