Մամուլ

Երևանում 7-րդ հարկից ընկած 2-ամյա աղջնակի վիճակը ծանր է. նա կոմայի մեջ է

Երևանի Ավան թաղամասում` երեկ հունիսի 7-ին, 7-րդ հարկից  ընկած 2-ամյա աղջնակի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է:

Այս մասին ասաց Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Երեխան 7-րդ հարկի պատուհանից է վայր ընկել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, կոմայի մեջ է գտնվում»,-ասաց բաժանմունքի վարիչը` նշելով, որ երեխան բազմաթիվ վնասվածներ ունի:

Աղբյուր՝ news.am

Կիսվել