Երևանում 40-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից
Երևանում 40-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից
Հուլիսի 5-ին՝ ժամը 11։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Խ․ Հ․-ի (ծնված 1983 թ․) ինքնասպանության փորձը։