Երևանում 31-ամյա վարորդը՝ ամենաբարձր աստիճանի խմած, ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Երևանում 31-ամյա վարորդը՝ ամենաբարձր աստիճանի խմած, ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել են Opel Astra, Volkwagen Gold, Honda Elision, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության թիվ 13 բրիգադը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդ՝ Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Քաջիկ Խուրշուդյանին, ով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել, սակայն բժիշկների հորդորներից՝ տեղափոխվել հիվանդանոց, հրաժարվել է։
Opel-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Մյուս վարորդները ևս ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոը եղել է Opel-ի խմած վարորդը, ով վթարից հետո պարեկների ու տուժած վարորդների ներկայությամբ հպարտանում էր, որ «քեֆը միլիոն է, քեֆին քեֆ չի հասնի»։