Երևանում 29-ամյա վարորդը BMW X6-ով «զվռնում էր» մայթերով. ի՞նչ են մտածում պարեկային ծառայության պատասխանատուները
Երևանում 29-ամյա վարորդը BMW X6-ով «զվռնում էր» մայթերով. ի՞նչ են մտածում պարեկային ծառայության պատասխանատուները
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիս 6-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը Երևանում ծառայության անցնելու կապակցությամբ այցելել է պարեկային ծառայության Երևանի գունդ, իսկ այսօր պարեկային ծառայողները անցել են իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը:
Գաղտնիք չէ, որ Երևանում կան որոշ վարորդներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից ու կարող են չարամտորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և իրենց երկաթյա նժույգով «զվռնել» մայթերով:
Երեկ՝ հուլիսի 6-ին, Իսակովի պողոտայում իրեն օրենքից վեր դասելով, BMW X6 մակնիշի 67 ՏՏ 858 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, արհամարհելով օրենքը, կոպիտ կերպով խախտելով ճանապարային երթևեկության կանոնները, մայթով էր երթևեկում:
Եթե քաղաքակիրթ երկրում սույն երիտասարդ վարորդը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Արևշատյանն է, երթևեկեր, ապա իր ավտոմեքենայի գույնի կլորիկ գումարով վարչական պատասխանատվության կենթարկվեր, ավտոմեքենան էլ տևական ժամանակ կտեղափոխվեր պահպանվող հատուկ տարածք, որպեսզի հետագայում նման ձևի չարհամարհի օրենքը:
Մնում է հավատալ, որ պարեկային ծառայության Երևանի գնդի նորանշանակ պետ Խաչիկ Սամվելյանը հետևություններ կանի և սույն երիկտասարդը կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի նրա նման բազմաթիվ օրինախախտ վարորդերի և Խ. Սամվելյանի հետևողականության արդյունքում հասարակությունը կհամոզվի, որ իրոք իրավիճակ է փոխվել: