Մամուլ

Երևանում 27-ամյա վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել տատ ու թոռանը

Երևանում 27-ամյա վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել տատ ու թոռանը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ավտոճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Սիլվա Վ.-ին և Երևանի բնակիչ 4-ամյա Մարիա Ա.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը Սիլվա Ղ.-ին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն ու մինչ կժամաներ մյուս շտապօգնության ավտոմեքենան, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանն ու Արմեն Ստեփանյանը՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի կարգադրությամբ, պարեկային ծառայության ավտոմեքենայով երեխային շտապ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

mazda vraert

Պարեկները այնուհետև հիվանդանոցից վերադարձել են դեպքի վայր, սահմանազատել տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն:

Դեպքի  մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության,  նա եղել է սթափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են:

Կիսվել