Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22։50-ի սահմաններում Վերին Շենգավիթի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Շ․-ն իր վարած Mercedes մակնիշի 34 DR 594 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Ս․-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է, որպեսզի վիրավորին տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Վ. Սարգսյանն աշխատում է «Շին Պլյուս» ՍՊԸ-ում։