Երևանում 23-ամյա վարորդը Infiniti-ով՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Երևանում 23-ամյա վարորդը Infiniti-ով՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցում ՝ թիվ 14/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, տապալել մի քանի հենասյուներ, այնուհետև առաջ ընթացել և բախվել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնում կայանված Hyundai H1, Nissan Tiida, Mercedes, BMW E60 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և ստուգել՝ կայանված ավտոմեքենաներից արդյոք գազի արտահոսք կա, թե ոչ:
Տարածքը սահմանազատվել է պարեկներ Հովհաննես Մարտիրոսյանի և Նորայր Սահակյանի կողմից: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները:
Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, ասելով, որ իրեն լավ է զգում: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: Infiniti-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է: