Մամուլ

Երևանում 18-ամյա աղջիկը վեճի արդյունքում դանակահարել է 17-ամյա տղային

Երևանում 18-ամյա աղջիկը վեճի արդյունքում դանակահարել է 17-ամյա տղային

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի  ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17 ամյա բնակիչը: Վերջինս ճանաչվել է տուժող: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ  նույն օրը Արամի փողոցից դեպի Նաբերեժնի տանող ճանապարհին՝ թունելի մեջ՝ վիճաբանության ժամանակ, 17 ամյա երիտասարդին դանակով հարվածել է Կոտայքի մարզում հաշվառված 18 ամյա աղջիկը: Վերջինս ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել