Մամուլ

Երևանում 15-ամյա երեխան ինքնասպան է եղել

Երևանում 15-ամյա երեխան ինքնասպան է եղել

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 9:30-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթուղթ է կազմվել, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան կախվել է։