Մամուլ

Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել և տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով երեխային խեղդելու արդյունքում ուշագնաց լինելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 55 խումբը «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի, ում առողջական վիճակը ծանր է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Թամրազյանի գլխավորությամբ։  

Ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Դ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ Դ.Դ․-ին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 13-ամյա Պ․ Ա․-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

shenq vilnyus

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Պ.Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել