Երևանում Քաղաքացու օրվա կապակցությամբ քաղաքացիները փակել են արագաչափերը
Քաղաքացու օրվա կապակցությամբ քաղաքացիներն այսօր փակել են արագաչափերը՝ Նիկոլ Փաշինյանին հիշեցնելով իր չկատարած խոստման մասին։
Ֆեյսբուքյում հրապարակված տեսանյութում այս մասին հայտնում է «Հիշեցում» ակցիայի մասնակից Իրինա Հարությունյանը։
«Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանի բոլոր խոտումներին` կարմիր գծեր, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, աշխատատեղեր, ներդրումներ, տնտեսական թռիչքաձև աճ, քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,-ասում է Իրինա Հարությունյանը:
Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Փաշինյանը լրագրողնորի հետ զրույցում ասեց՝ քաղաքացիներն ահազանգում էին, որ առանց արագաչափերի վթարները շատ կլինեն, մենք էլ մտածեցինք՝ աչքի տեղը ունքն էլ չհանենք։