Մամուլ

Երևանում փրկարարները օգնության են հասել հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային

Երևանում փրկարարները օգնության են հասել հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային

Փրկարար ծառայության աշխատակիցները օգնության են հասել իր հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային:

Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը՝ ամփոփելով 911 ծառայության ստացված զանգերը:

«Հարսանիքի օրը, հարսի տուն բարձրանալիս փեսան վերելակում արգելափակվել էր, մեր փրկարարները օգնել են, որ նա շուտ հասնի հարսնացուին:

verelak

Լինում է՝ զանգահարում են 911 ծառայություն և լեզվի ուղղագրության հետ կապված հարցեր են տալիս: Մի դեպքում էլ քաղաքացին զանգել էր անգլերենով ահազանգ էր փոխանցում, երբ աշխատակիցը հասցեն վերաճշտում է, զանգահարող քաղաքացին շրջվում է ու կողքը գտնվող անձին հայերենով հարցնում է, թե որ թաղամասն է:

Երբ օպերատորը հարցնում է, եթե հայերեն գիտի, ապա ինչու է անգլերեն խոսում, ասում է՝ ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

Ամանորին մի կին էլ զանգահարել էր 911 ծառայություն և խնդրել էր իր երեխայի հետ մեկը խոսեր Ձմեռ պապիկի անունից:

Կիսվել