Երևանում փակվել են զվարճանքի և ժամանցի մի շարք վայրեր
Երևանում փակվել են զվարճանքի և ժամանցի վայրեր՝ ժամը 24։00-ից հետո աշխատանքի թույլտվություն չունենալու և համակեցության կանոնները խախտելու համար։
Հուլիսի լույս 16-ի գիշերը Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության աշխատակիցների հետ, մայրաքաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում գործող զվարճանքի և ժամանցի վայրերում ստուգայցեր են կատարել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։