Երևանում տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը
Դեկտեմբերի 20-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի բազմակի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիրավորը 36-ամյա Աշոտ Կ-ն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Իրավապահները պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և մարմնական ծանր վնասվածք է պատճառել եղբայրը՝ 41-ամյա Վլադիմիր Հ-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալը նույն օրը «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։



