Երևանում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 12-ամյա աղջկան
Երևանում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 12-ամյա աղջկան
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ, ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 49 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ս․-ն իրա վարած Урал մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող (հետիոտնային զեբրայի վրա) Երևանի բնակիչ 12-ամյա Մարիամ Կ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները։
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Շ․ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Տեսանյութը ստորև