ՄամուլՏեսանյութ

Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը (Տեսանյութ)

Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:

Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահներ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների հարգելի անդամներ,

Նախ թույլ տվեք ողջունել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների երկրորդ համատեղ նիստը: Համանման առաջին նիստը տեղի ունեցավ այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, իսկ հիմա ահա համատեղ նիստ ենք անցկացնում Երևանում:

Կարծում եմ, այսպիսով, մի շատ կարևոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաև գործնական կարևոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները և անելիքները մեր համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ:

Համագործակցությունը և երկխոսությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների միջև կրում է համակարգված բնույթ և կոչված է ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը:

Մարտի 12-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ ընդգծեցի երկու խնդիր, որոնց հասցեագրումն էական է արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար:

Առաջինը Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է:

Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է:

Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը:

Կարևոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո:

Որո՞նք են այդ օբյեկտիվ իրականության բնորոշիչները:

Առաջին՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել