Երևանում վթարի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը դիմային հատվածում վթարի է ենթարկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վարորդը սպասում է, որպեսզի վթարի վայր ժամանեն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք վթարի հետևանքով տուժածներ կան, և տեղի ունեցածը ինքնավթա՞ր է, թե՞ բախում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարված ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է 23 համարի երթուղին, իսկ այդ ավտոբուսները նոր են ներմուծվել Երևան։