Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլեկտրաավտոբուսը
Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլեկտրաավտոբուսը
Այսօր մենք ստացանք մեր առաջին էլեկտրաավտոբուսը, որը պետք է փորձարկենք: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրոավտոբուսը Երևան։ Պետք է ներմուծենք ևս 250-ը, որոնք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին:
Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել» , -նշեց Ավինյանը։