Մամուլ

Երևանում «ստայանշիկը» գումար է պահանջում վարորդներից, չվճարվելու դեպքում՝ զանգում ոստիկանություն

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցում անհայտ տղամարդը վարորդներից գումար է պահանջում մայթին ավտոմեքենա կանգնեցնելու համար, իսկ չվճարվելու դեպքում զանգահարում ոստիկանություն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմեց քաղաքացին, որը օրեր առաջ այցելել է Իզմիրլյան ԲԿ և ավտոմեքենան կայանել է հիվանդանոցի հարակից տարածքում, որը հիվանդանոցի կայանատեղին չի եղել։

«Այցելել էի հիվանդանոց, մեքենաս կանգնեցրեցի մայթին, ինձ մի տղամարդ մոտեցավ, պահանջեց, որ տվյալ տեղում կանգնելու համար իրեն 200 դրամ վճարեմ, հարցրի՝ ինչի՞ համար, ասաց՝ այդպես է պետք, այս մայթի պատասխանատուն ես եմ ու ինձ պետք է վճարեն այստեղ մեքենա կանգնեցնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում, և ինքն էլ ոչ մի դրամ չի վճարել։

«Հրաժարվեցի վճարել, մտա հիվանդանոց, քիչ հետո ինձ զանգ եկավ ոստիկանությունից պահանջեցին մեքենաս հեռացնել տվյալ տարածքից, չհեռացնելու դեպքում ոստիկանությունը կմիջամտի։

Դուրս եկա հիվանդանոցից, վազեցի դեպի ավտոմեքենաս ու հասկացա, որ տվյալ «ստայանշիկը» իրեն գումար չվճարելու համար զանգահարում է ոստիկանություն, ասում ավտոմեքենայի պետհամարանիշներն ու տեղեկացնում, թե իբր տվյալ մեքենաները խախտումներով կայանել են ու փակել ճանապարհը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել