Երևանում պարեկներն իրականացրել են «Աղաս, յաշիկդ տամ ձեռդ՝ խաղաս» օպերացիան
Երևանում պարեկներն իրականացրել են «Աղաս, յաշիկդ տամ ձեռդ՝ խաղաս» օպերացիան
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Երևանում իրականարցրել են «Աղաս, յաշիկդ տամ ձեռդ՝ խաղաս» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենան Երևանում հաճախակի խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և ավտոմեքենայի մեջ պահում է չթույլատրված իրեր։
Երեկ «Աղաս, յաշիկդ տամ ձեռդ՝ խաղաս» օպերացիայի արդյունքում Երևանում հայտնաբերվում է ավտոմեքենան և տեղափոխվում Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահանվող հատուկ տարածք։
Զննությամբ՝ ավտոմեքենայում հայտնաբերվում է մահակ և դանակ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 25-ամյա Աղասի Ղ․-ն է։