Շոու-բիզնես

Երևանում որ հյուրանոց է ժամանել Քիմ Քարդաշյանը

Երևանում որ հյուրանոց է ժամանել Քիմ Քարդաշյանը։ Ամերիկահայ հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը Զվարթնոց օդանավակայանից անմիջապես գնացել է «Ալեքսանդր» հյուրանոց։

«Ալեքսանդր» հյուրանոցը գտնվում է Աբովյան 3/4 հասցեում։ Այն լյուքս դասի հյուրանոց է։ Քիմը վարձակալել է լյուքս դասի նախագահական սենյակները։

Երևանում որ հյուրանոց է
Երևանում որ հյուրանոց է

Հյուրանոցը հանդիսանում է Marriot International ընկերությանը պատկանող The Luxury Collectoin հյուրանոցային ցանցին։ Հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան շինարարական նյութերով։

Այն բացվել է անցյալ տարի։ Հյուրանոցային համալիրի սեփականատերն է Սերգեյ Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել մասնակցելու «WCIT 2019» համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող:

Կիսվել