Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից 25-ամյա երիտասարդը ընկել է ու մահացել
Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից 25-ամյա երիտասարդը ընկել է ու մահացել։
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից վայր է ընկել: Պարզվել է՝ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ղ.-ն է:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացածը աշխատում էր «էյ Բի Էյ Թեք» ՍՊԸ-ում որպես երեսապատող:
Աղբյուր՝ shamshyan.com