Մամուլ

Երևանում շենքի 6-րդ հարկից նետվելով ինքնասպանություն է գործել ԱԱԾ-ի 32-ամյա ծառայող (ֆոտո)

Երևանում շենքի 6-րդ հարկից նետվելով ինքնասպանություն է գործել ԱԱԾ-ի 32-ամյա ծառայող (ֆոտո)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

aac inqnaspanutyun

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի գլխավորությամբ։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և ավագ քննիչ Նիկոլայ Պավլովի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Պավլովի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։

Կիսվել