Երևանում «յաշիկը» մեծ արագությամբ դուրս է գալիս հանդիպակաց գոտի և բախվում Opel-ին
Երևանում «յաշիկը» մեծ արագությամբ դուրս է գալիս հանդիպակաց գոտի և բախվում Opel-ին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվել սեպտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, երբ ժամը 02։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել էին Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G մակնիշի և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին՝ հետագա ընթացքը որոշելու և վարույթ նախաձեռնելու համար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի վայրում եղել են տեսախցկներ, որոնք արձանագրել են, թե ինչպես է «յաշիկը» մեծ արագությամբ սլանում, ապա դուրս գալիս հանդիպակաց, ստեղծում վթարային իրավիճակ ու բախվույմ Opel-ին և կողաշրջվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում՝ «Պալլադիում» հանդիսությունների սրահի դիմաց, բախվել էին Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G մակնիշի և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկային:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Ստեփան Եղոյանը:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր էին նախապատրաստվում: