Մամուլ

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գողը»

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գողը»

Երևանում 85 տարեկանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը, գրում է «Փրայմ Քրայմ»-ը:

Բնիկ երեւանցի Վանիկ Տեր-Պողոսյանը 1953-1988 թվականներին դատվել է 9 անգամ, այդ թվում գողությունների, իշխանությանը դիմակայելու եւ բանդիտիզմի համար: Մինչեւ հայրենիքում վերջնական հաստատվելը Վանիկը երկար ժամանակ ապրել է Աստրախանում:

Վանիկի հուղարկավորությունը կարող է ակտիվացնել հայկական գողական աշխարհը: Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ Երեւանում Շաքրո Մոլոդոյի հովանու ներքո կայացել է վերջին երկու տասնամյակում հետխորհրդային տարածքում ամենախոշոր «սխոդկան», որի ժամանակ կայացված որոշումները մինչ օրս սահմանում են գողական աշխարհի կարգը:

Շաքրո Մոլոդոյ

Վանիկ Տեր-Պողոսյանի մահից հետո նրա սերնդի գործող «օրենքով գողեր» են մնում վլադիկովկասցի Էլբրուս Գոգիչաեւը (Աբուզ), լենինգրադցի Վալենտին Գուդեւսկին (Դերտոն) եւ Քութայիսիից մոսկվացի Դավիթ Պախուրիձեն (Մինագո):

Կիսվել