Երևանում ձյուն է տեղում. 10 բացառիկ փաստեր ձյան մասին
Հայաստանում տեղում է առաջին ձյունը։ Մարդկանց արձագանքները տարբեր են՝ շատերի համար սպասված էր այս ճերմակ գեղեցկուհին, իսկ շատերն են դժգոհում են՝ պատճառաբանելով ճանապարհների անանցանելիությունը և ցուրտը։
Օրվա խորհրդով, Bavnews.am-ը ներկայացնում է հետաքրքիր մանրամասներ և պատճառներ՝ ինչու է պետք սիրել ձյունը։
1․ Ձյան փաթիլների 95 տոկոսը օդ է, այդ պատճառով էլ նրանք շատ դանդաղ են իջնում՝ 0,9 կլ մեր ժամում։ Դրանով է պայմանավորված նաև դրա սպիտակ գույնը։
2․Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ձյունը այլ գույնի է եղել, օրինակ՝ 1969 թվականին Շվեյցարիայում սև ձյուն է տեղացել, իսկ 1955 թվականին Կալիֆորնիայում եկել է կանաչ ձյուն։ Անտարկտիդայի բարձրադիր հատվածներում տեղում է կարմիր, վարդագույն, մանուշակագույն, դեղին գույների ձյուն։ Դա էլ պայմանավորված է ձյան մեջ հայտնվող բացիլներով։
3․Երբ փաթիլը ընկնում է ջրի մեջ, այն բարձր ձայն է հանում, որը մարդու ականջներին լսելի չէ, սակայն, ըստ գիտնականների, այն դուր չի գալիս ձկնիկներին
4․Ձյան փաթիլները իրենց չափով և կառուցվածով նման չեն միմյանց, 1987 թվականին ԱՄՆ-ում հայտնաբերվել է ռեկորտային չափի փաթիլ, այն եղել է 28սմ
5․Աշխարհի գրեթե կեսը երբեք ձյուն չի տեսել։
6․Ձյան ձայնը կարելի է ստանալ աղ և շաքարավազ միամյանց խառնելով։ Նախկինում այդ հնարը օգտագործում էին ֆիլմերում ձյան էֆֆեկտ ստանալու համար։
7․Ճապոնացի գիտնական Նիկայա ՈՒկիտիրոն առաջինն էր աշխարհում, որ ձյունը համարեց երկնիքից ուղարկված կոդավորված հաղորդագրություններ և ստեղծելով դրանց թանգարանը, որտեղ ներկայացված են փաթիլների տեսականի։
8․ Ձյունը գալիս է նաև Մարս մոլորակում։
9․1949 թվականին Սահարա անապատում ձյուն է տեղացել։
10․Ձյան առաջին լուսնակրաը արվել է 1885 թվականին ՈՒիլսոն Բենտլիի ջանքերով։ Նա այդ կադրի վրա ծախսել է 45 տարի։
Լիանա Մարտիրոսյան