Երևանում հնդիկ ընկերները մուտք են գործել մեկ այլ հնդիկի բնակարան, հափշտակել 200 հազար դրամ գումար
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ հնդիկ ոմն՝ Հուսանդիպը և ոմն Բլիհարջուտը և ոմն Տրնջիտը ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ հնդիկ ոմն՝ Ակաշի ժամանակավոր բնակության վայր և ծեծի ենթարկել վերջինիս, պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը ոմն Հուսանդիպը վերցրել է Ակաշին պատկանող 200 հազար դրամը և մյուս անձանց հետ դիմել փախուստի։
Քրեական ոստիկանների, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ոմն Ակաշը հանդիսանում է նշված հասցեում բնակվող 27-ամյա Ակաշ Լքնպալ Աշոկ Կումարին, ոմն Հուսանդիպը հանդիսանում է 24-ամյա Հուսանդիպ Ռաջկումարին, իսկ ոմն Բլիհարջուտը հանդիսանում է Մանուշյան փողոցի բնակիչ 36-ամյա Բլիհարջուտ Սինգհ Ռաջիտ Սինգհը, իսկ Տրնջիտը հանդիսանում է Կոմիտասի պողոտայի բնակիչ 28-ամյա Տրնջիտ Սինգհ Մուկան Սինգհը:
Աղբյուրի տեղեկություններով հունվարի 3-ին Ակաշ Կումարին հրավիրվել Է ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն և ներկայացրել կատարվածը, իսկ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում Երևան քաղաքի տարբեր հասցեներից Բլիհարջուտ Սինգհը, Հուսանդիպ Ռաջկումարին և Տրնջիտ Սինգհը ավազակային հարձակում և բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։